Կայքի գլխավոր հովանավոր
ZXQ Systems
այցելել

Որոնում
Հավանել էջը
Բաժանորդագրություն
* - պարտադիր դաշտեր
Սեղմեք նկարին թարմացնելու համար
Փետրվար 23 | Asia Times. Քողարկված պատերազմ Հարավային Կովկասում

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Նիկոլաս Կլեյտոնի հոդվածը` հրապարակված «Asia Times»-ում:

Անցած ամիս Հարավային Կովկասում իսրայելցի դիվանագետների դեմ հարձակումների փորձերը Վրաստանում եւ Ադրբեջանում առաջացրին վախեր, թե տարածաշրջանը կարող է նոր մարտադաշտ դառնալ մեծ տերությունների քաղաքականությունների պայքարում:

Նաեւ անցած շաբաթ Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանին հանձնեց բողոքի նոտա` հայտարարելով, որ Ադրբեջանն օգնել է իսրայելական հետախուզությանը հունվարին սպանել միջուկային ֆիզիկայի իրանցի գիտնականի: Իրանը պնդում է, որ Ադրբեջանը գիտակցաբար թույլ է տվել մարդասպաններին հեռանալ իր տարածքով:

Իրանն ու Ադրբեջանն ամբողջ շաբաթվա ընթացքում փոխադարձում են մեղադրանքներ, սակայն լուռ էր Վրաստանը: Թեեւ արեւմտամետ նախագահ Սահակաշվիլին սերտ կապեր ունի ԱՄՆ-ի հետ, սակայն նա հարաբերություններ է զարգացնում նաեւ Իրանի հետ` ստորագրելով առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիր:

Կոլումբիական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ հասարակական գործերի դպրոցի պրոֆեսոր Լինքոլն Միթչելը հայտարարեց, թե Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպն ընդգծեց Սահակաշվիլիի դիրքորոշման սին լինելը:

«Եթե դուք իրանցիներին թույլ եք տալիս գալ առանց վիզայի, ապա տեղի կունենան նաեւ այդպիսի դեպքեր: Իրանի դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ հստակ է: Եվ հստակ է, որ իրանցիները կարող են գալ եւ վատ բաներ անել Ամերիկայի եւ Վրաստանի ընկերների դեմ»,-ասում է Միթչելը:

Սահակաշվիլիի ռեժիմի մասին գիրք գրած Միթչելը հայտարարել է, որ Վրաստանի ամերիկացի հովանավորները դեռ փորձ չեն արել ստիպել Թբիլիսիին հեռու մնալ Իրանից, սակայն ամեն ինչ կարող է փոխվել:

Լոնդոնի համալսարանաի Իրանական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Արշին Ադիբ Մողադամը ասում է, որ թեեւ Հարավային Կովկասի երկրները Արեւմուտքից ակնկալում են ներդրումներ եւ անվտանգության երաշխիքներ, սակայն նրանք նաեւ չեն շտապի խզել կապերը Իրանի հետ:

Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են հավասարակշռել հարաբերությունները տարածաշրջանային խաղացողների հետ, իսկ Վրաստանի դեպքում կարող է Սահակաշվիլին օգտագործել Իրանի հետ Արեւմուտքի լարվածությունը եւ աջակցություն կորզել ԱՄՆ-ից:

«Սահակաշվիլին անփոխարինելի չէ, բայց նա կարող է ասել, որ պատերազմի դեպքում ես պետք է մնամ եւ դառնամ վարչապետ»,- ասում է Միթչելը:

Դիտորդները մտավախություն ունեն, որ Վրաստանում եւ Ադրբեջանում տեղի ունեցած հարձակումները իսրայելցիների դեմ կարող է նախանշել Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Շվեյցարիայում ստեղծված իրավիճակը: Հարավային Կովկասը նույնպես կարող է դառնալ լրտեսական պայքարի դաշտ:

«Կասկած չկա, որ յուրաքանչյուրն օգտագործում է Հարավային Կովկասը քողարկված պատերազմի համար»,- այս շաբաթ BBC-ին ասաց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Ռոնելին:

Թեեւ մինչեւ հիմա չկան ապացույցներ, որ ավտոմեքենաների պայթյունների հետ կապ ունի Իրանը, սակայն վերլուծաբանները նշում են, որ դրդապատճառների, հնարավորություների եւ նման վարքի համադրությամբ Իրանն ամենահավանականն է:

«Մենք ականատես ենք Իրանի եւ Իսրայելի հատուկ ծառայություների միջեւ ծավալվող ցածր մակարդակի ասիմետրիկ հակամարտության, որի ընթացքում չի հարգվում այլ երկրների տարածքն ու ինքնիշխանությունը»,- ասում է ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդում Եվրասիայի փորձագետ Ուեյն Մերին:

Քանի դեռ Վրաստանի պաշտոնյաները լռություն են պահպանում, Հայաստանն ու Ադրբեջանը քննարկումներ անցկացրին դաշնակիցների հետ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 15-ին այցելեց ՆԱՏՕ-ի բրյուսելյան գրասենյակ, նաեւ հանդիպեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Հայաստանն Իրան գործուղեց փոխարտգործնախարարին եւ հայկական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ` «ամրապնդեց» հարաբերությունները Թեհրանի հետ` «հանուն խաղաղության եւ կայունության»:

Վրաստանն այժմ պետք է որոշի` կարո՞ղ է մոտ պահել ընկերներին, իսկ ընկերների թշնամիներին` ավելի մոտ:

Աղբյուրը` www.news.am

(0%) (0 Քվե)



Փետրվար 23 | «Lydian International»-ը 40 մլն կանադական դոլար կներգրավի Հայաստանում «Ամուլսար» նախագծի համար

Տորոնտոյում հիմնադրված «Lydian International» ընկերությունը, որը Հայաստանում իրականացնում է ոսկու արդյունահանման «Ամուլսար» նախագիծը, երաշխիքային սինդիկատ է նշանակել 40 մլն կանադական դոլար ներգրավելու համար, որպեսզի ավարտին հասցնի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները, ինչպես նաեւ ֆինանսավորի դրա վրացական նախագծի հետազոտությունները:

Ինչպես տեղեկացնում է «MiningWeekly.com»-ը, ընկերությունը նախատեսում է հետազոտություններն ավարտել երկրորդ եռամսյակի վերջին, իսկ առաջին արտադրանքի թողարկումը նշանակված է 2014 թվականին:

2011թ. հուլիսի նախնական տնտեսական գնահատականով` «Ամուլսար» նախագիծը տարեկան 123 000 ունցիա կստանա առաջին երեք տարիների ընթցքում, այնուհետեւ քանակը կհասնի 256 000 ունցիայի: Համաձայն հետազոտության` նախնական կապիտալ ծախսերը կկազմեն 162,6 մլն դոլար:

«GMP Securities»-ը եւ «Scotiabank»-ը ղեկավարում են երաշխիքային սինդիկատ, որը «Lydian International»-ին 15,6 մլն բաժնետոմսեր կվաճառի` յուրաքանչյուրը 2,56 կանադական դոլար արժեքով: Պայմանավորվածություն կա նաեւ լրացուցիչ 2,3 մլն բաժնետոմսերի բաշխման մասին` 6 մլն կանադական դոլարով:

Նախքան բաժնետոմսերի վաճառքը միջազգային ֆինանսական կորպորացիան տնօրինում էր ընկերության 16%-ը, իսկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը` բաժնետոմսերի 7%-ը:

Աղբյուրը` www.news.am

(0%) (0 Քվե)



Փետրվար 23 | Բուենոս Այրեսում երկաթուղային վթարի վայրում դեռ աշխատում են փրկարարները

Բուենոս Այրեսում գնացքի վթարի վայրում դեռեւս աշխատում են փրկարարները, որոնք փորձում են մարդկանց դուրս բերել վագոններից:

Ըստ վերջին տվյալների` զոհվել են 49 ուղեւորներ, ավելի քան 600-ը` վնասվածքներ ստացել: Քաղաքի առողջապահության բաժանմունքում հայտնել են, որ նրանցից 200-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Ինչպես նշում է AP-ը, երբ գնացքը բախվել է փակուղուն, հարվածն այնքան ուժգին է եղել, որ վագոններից մեկը 6 մետր մտել է մյուսի մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Բուենոս Այրեսում դեռեւս անհայտ պատճառներով մերձքաղաքային գնացքը չի կարողացել կանգ առնել եւ մեծ արագությամբ բախվել է փակուղային արգելքին: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամին, երբ մարդիկ կենտրոն աշխատանքի մեկնելիս են եղել: Գնացքում ընդհանուր առմամբ եղել են հազարից ավելի ուղեւորներ:

«Ես պարզապես ցնցված եմ: Այնտեղ ամենուր արյուն էր, տուժած ուղեւորներ եւ զոհվածների մարմիններ», - պատմել է տուժածներից մեկը, հաղորդում է «Ռոսիյա 24-ը»:

Աղբյուրը` www.news.am

(0%) (0 Քվե)



Փետրվար 23 | ԱՄՆ կոնգրեսականնները փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակներ են ստացել

ԱՄՆ երեք կոնգրեսականներ փոստով կասկածելի փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակներ են ստացել:

Փոշին ստուգելուց հետո պարզվել է, որ այն անվնաս է, բայց ոստիկանությունը զգուշացրել է, ու նամակների հեղինակները, որոնք հարյուրներով են ուղարկվել, պնդում են, որ դրանցից մի քանիսում կյանքի համար վտանգավոր պաթոգեններ կան: Հեղինակը նաեւ գրում է, որ բողոքում է կորպորացիաների ժլատության եւ ԱՄՆ տնտեսության ընդհանուր վիճակի դեմ:

Կապիտոլիումի ոստիկանության տվյալներով` հատուկ ուշադրություն պետք է դարձնել Օրեգոն նահանգի Փորթլենդի դրոշմով փոստային նամակներին:

Ոստիկանությունն առայժմ չի հայտնում, թե ում են հասցեագրված եղել այդ նամակները, սակայն տեղեկատվություն կա, որ երկու նամակներ առաքվել են սենատորների գրասենյակներ, իսկ մեկը` կոնգրեսականներից մեկի գրասենյակ` իր նահանգում:

Իրավապահ մարմինների աղբյուրը հաղորդել է, որ կասկածելի նամակներր են հասցեագրվել նաեւ հեռուստահաղորդավար-երգիծաբաններ Ջոն Սթյուարտին եւ Սթիվեն Քոլբերին: Նամակներն ուղարկվել էին «Վիաքոմ» ընկերությանը, որը թողարկում է քաղաքական երգիծանքի ուղղվածությամբ երկու հաղորդումներ, որոնք վարում են Սթյուարտը եւ Քոլբերը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Աղբյուրը` www.news.am

(0%) (0 Քվե)



Փետրվար 22 | ԱԷՄԳ-ի առաքելությունը հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ձախողման մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ), որը երկու օր անցկացրել է Իրանում, հայտարարել է բանակցությունների ձախողման մասին: «Մենք կառուցողական էինք տրամադրված, սակայն համաձայնության գալ չստացվեց», – ասվում է Վիեննայում տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Իրանը Հերման Նաքարթսի գլխավորած տեսուչներին թույլ չի տվել այցելել Թեհրանի հարավում գտնվող Փարչին կարեւոր ռազմական օբյեկտ: ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները վերադառնում են առանց համաձայնության, ինչպես եւ հունվարին, երբ ընթանում էր բանակցությունների նախորդ փուլը, որը նույնպես անարդյունք էր ավարտվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ենթադրվում է, որ վերջին տարիներին հենց Փարչինի օբյեկտում են անցկացվել պայթուցիկ սարքերի փորձարկումները` կապված միջուկային զենքի մշակման հետ:

Մինչեւ փետրվարի վերջը սպասվում է Իրանի միջուկային գործունեությունը գնահատող ՄԱԿ-ի գործակալության նոր զեկույց: Նախորդ տարվա նոյեմբերին ԱԷՄԳ-ի հերթական զեկույցում ասվում էր, որ Իրանը «մշակված միջուկային պայթուցիկ սարքի մասին փաստող» փորձարկումներ է իրականացրել:

Դրանից հետո ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը խստացրին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ` պատժամիջոցներ կիրառելով նաեւ երկրի նավթի արդյունաբերության նկատմամբ: Միաժամանակ տարածաշրջանում իրավիճակը սրվել էր այն խոսակցությունների հետեւանքով, թե Իսրայելը կարող է օդային հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին:

Մինչդեռ հենց Թեհրանում խոստացել են շարունակել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ: Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է, որ խաղաղ միջուկային ծրագիրն Իրանի արդար իրավունքն է, այդ պատճառով էլ ինքը այդ հարցը չի սակարկի այլ տերությունների հետ, գրում է gazeta.ru-ն:

Աղբյուրը` www.news.am

(0%) (0 Քվե)



Քվեարկություն

Բեռնվում է...

Ողջույն
Հարգելի հետաքրքրասեր
Գործընկերներ




Լավագույն հոսթինգ ԱՄՆ-ում


Օնլայն գործիքներ






www.interesting.am © 2012 Բոլոր իրավունքները պաշտպանված են

Մեջբերումներ անելիս հղումը interesting.am-ին պարտադիր է

Яндекс.Метрика